News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսպանիայի քաղաքացի Դամիան Ռուբիլադես Կարասկոն, որը ձերբակալվել էր Տալինի օդանավակայանում տեղադրված ռումբի մասին կատակի համար, 4 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Postimees-ը:

Օգոստոսի 27-ի առավոտյան իսպանացին գրանցման ժամանակ կատակել է, թե իր պայուսակում պայթուցիկ սարք կա: Տալինի օդանավակայանն անմիջապես տարհանվել է, սակայն ռումբ չի հայտնաբերվել: Արդյունքում երիտասարդին ձերբակալել են:

Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 33-ամյա իսպանացին 4 ամիս ժամկետով պայմանական ազատազրկման է դատապարտվել՝ մեկամյա փորձնական ժամկետով: Տղամարդը պնդում է, որ ընդամենը կատակել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ