News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շիրակի մարզի Կառնուտ գյուղի մոտ ջրամբարն ընկած մեքենայի ուղեւորը եւ վարորդը քնած են եղել, երբ մեքենան շարժվել է, հայտնվել ջրամբարում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կառնուտի գյուղապետ Արծրուն Գաբոյանը։

«Մեքենան կանգնեցրել են ջրամբարի մոտ, փոխանցման տուփը «խոլոստոյ» է եղել,  շարժվել է, հայտնվել ջրամբարում»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ իր տեղեկություններով՝ տղամարդիկ նաեւ ալկոհոլ են օգտագործած եղել։

Մեքենայի վարորդը մահացել է, ուղեւորը դուրս է եկել մեքենայի միջից։

Տղամարդիկ Շիրակի մարզի Շիրակավան գյուղից են։ Շիրակավանի գյուղապետ Մարատ Մկրտչյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ մահացած 60-ամյա տղամարդը, ընտանիք, թոռներ ունի։ Նա իր ընկերոջ հետ գնացել էր ջրամբարից ձուկ որսալու։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 28-ի գիշերը «Գազ 3110» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից ու ընկել ջրամբարը։ Վարորդը՝ 1956 թ. ծնված Ա. Թ.-ն տեղում մահացել է, իսկ ուղեւորը՝ 1969 թ. ծնված Ա. Բ.-ն մինչեւ փրկարարների հասնելը ինքնուրույն դուրս է եղել ավտոմեքենայից։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ