News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վենեսուելայում գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն բոլիվարյան հեղափոխության առաջնորդ եւ հանրապետության նախկին նախագահ Ուգո Չավեսի մասին։ Այս մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։

Ֆիլմի վրա կաշխատեն ռեժիսոր Ռոման Չալբաուդը եւ սցենարիստ Լուիս Բրիտո Գարսիան։ Ֆիլմի հիմքում ընկած են մարդկանց հիշողությունները, որոնք անձամբ են ճանաչել Չավեսին, ինչպես նաեւ իսպանացի լրագրող Իգնասիո Ռամոնետի «Ուգո Չավես. Իմ առաջին կյանքը» գիրքը։ Այդտեղ ներառված են հեղինակի ավելի քան 200 ժամ տեւած զրույցները Չավեսի հետ, որտեղ նա հիշում է իր մանկությունն ու երիտասարդությունը։

Մադուրոն ընդգծել է, որ այս ֆիլմը պատասխանը կլինի ամերիկյան Sony կինոընկերության նախագծի, որը ներկայումս սերիալ է նկարահանում Վենեսուելայի նախկին առաջնորդի մասին։

«Մենք թույլ չենք տա տրանսազգային կորպորացիային խեղաթյուրել մեր Ուգո Չավեսի կերպարը»,-ասել է Մադուրոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ