News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունը հրաժարվել է մեկնաբանել Երեւանում Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալությունը՝ առաջարկելով այդ հարցով դիմել տեղական իշխանություններին: ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ձերբակալության շուրջ հարցին այսպես է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Էլիզաբեթ Թրյուդոն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի հայցով Հայաստանում ձերբակալվել է ռուսաստանցի Սերգեյ Միրոնովը:

Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել է, որ ռուսաստանցուն կասկածում են փողերի լվացման եւ ռազմական տեխնոլոգիաների ապօրինի փոխանցման մեջ: Միրոնովը ձերբակալված է, գտնվում է քննչական մեկուսարանում: Ամերիկյան դատարանը նրա արտահանձնման հարցը, ամենայն հավանականությամբ, կքննարկվի օգոստոսի 29-ին:

«Առայժմ հստակ չգիտենք, թե նրան ինչում են մեղադրում: Ձերբակալության ժամանակ հայտարարեցին, որ ԱՄՆ-ի իշխանությունները նրան որոնում են՝ 50 հազար դոլարի լվացման եւ ինչ-որ տեխնոլոգիաների փոխանցման համար»,- նշել է Ներսեսյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալը ռազմական տեխնոլոգիաների հասանելիություն չի ունեցել, իսկ ԱՄՆ-ում նա միակ անգամ եղել է 2013 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ