News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան «կտրականապես մերժում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ)՝ Փհենյանի կողմից օգոստոսի 24-ին սուզանավից բալիստիկ հրթիռների արձակումը դատապարտող հայտարարությունը՝ այն կոչելով ֆարս»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Գերատեսչության ներկայացուցչի խոսքով՝ հայտարարությունն «ԱՄՆ-ի եւ թշնամական այլ ուժերի հանցավոր գործողությունների արդյունք է, որոնք ձգտում են Փհենյանին զրկել ինքնապաշտպանության օրինական իրավունքից»:

Փհենյանում կարծում են, որ ԱՄՆ-ն պետք է «զերծ մնա գործողություններից, որոնք վիրավորում են ժողովրդական հանրապետության արժանապատվությունն ու սպառնում երկրի անվտանգությանը»:

ԱԳՆ-ում նախազգուշացրել են, որ հակառակ դեպքում Հյուսիսային Կորեան արդյունավետ հակաքայլեր կձեռնարկի՝ որպես լիարժեք ռազմական տերություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ