News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Կահիրեից հարավ տեղի տեղի ունեցած տրանսպորտային պատահարի հետեւանքով առնվազն 13 մարդ է զոհվել, 4 տուժած կա: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

Միջադեպը տեղի է ունեցել Սոհագ քաղաքի միջազգային օդանավակայանի հարեւանությամբ գտնվող մայրուղում: Իրար են բախվել միկրոավտոբուս եւ թեթեւ մարդատար ավտոմեքենա: Զոհերի թվում 9-ամյա երեխա կա:

Նշենք, որ ճանապարհային պատահարների հետեւանքով մահացության թվով Եգիպտոսը 16-րդ տեղն է զբաղեցնում արաբական պետությունների շրջանում եւ 109-րդը՝ աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ