News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իտալական Ամարտիչի քաղաքի ընտանիքներից մեկը պատմել է երկրաշարժի ժամանակ փրկվելու զարմանալի պատմությունը: Ընտանիքի անդամները ողջ են մնացել Մաֆիա անունով շան ձագի շնորհիվ. նա ստորգետնյա ցնցումներից մի քանի րոպե առաջ արթնացրել է ամբողջ ընտանիքին: Այս մասին գրում է Life.ru-ն:

Շան տիրուհու՝ Լուչիա Դիլյերիի խոսքով, կենդանին ցատկել է մահճակալի վրա եւ սկսել բարձր հաչել:

«Նախ մենք զայրացանք, քանի որ ամբողջ ընտանիքով արթնացանք, եւ փոքրիկ երեխա ունենք: Եվ հանկարծ ցնցումներ սկսվեցին: Մենք արագորեն արձագանքեցինք, քանի որ արդեն քնած չէինք: Շնորհակալ ենք մեր Մաֆիային, որ ողջ ենք»,- պատմել է կինը:

Օգոստոսի 23-ի լույս 24-ի գիշերը Ամերտիչի քաղաքում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետեւանքով ավելի քան 280 մարդ է զոհվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ