News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովը հիվանդանոց է տեղափոխվել՝ ստացիոնար բուժման: Ըստ Lenta-ի՝ այս մասին ասված է երկրի նախարարների կաբինետի տարածած հաղորդագրությունում:

Ոչ պաշտոնական տվյալներով՝ 78-ամյա նախագահն օգոստոսի 26-ի լույս 27-ի գիշերը կարող է ուղեղի կաթված ստացած լինել: Արտերկրից հեղինակավոր բժիշկներ են ժամանել Տաշքենդ:

Սեպտեմբերի 1-ին պետոության ղեկավարը պետք է մասնակցեր երկրի անկախության 25-ամյակին նվիրված տոնակատարությանը: Քարիրովն Ուզբեկստանի նախագահի պաշտոնն անփոփոխ զբաղեցնում է 1991 թվականից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ