News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Southwest Airlines-ին պատկանող ուղեւորատար Boeing 737-ի անձնակազմը կարողացել է հաջողությամբ վայրէջքի տանել օդանավը, որի շարժիչը թռիչքի ժամանակ սկսել է պոկվել: Ըստ Lenta-ի՝ այս մասին իր Twitter-ում գրել է ավիաընկերության օդաչուների միավորումը:

«Լավագույն պաշտպանական սարքը լավ պատրաստված օդաչուն է»,- ասված է գրառման մեջ:

Sky News-ի հաղորդմամբ՝ օդանավում 99 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ է եղել: Նյու Օռլեանից (Լուիզիանա) Օռլանդո (Ֆլորիդա) ուղեւորվող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Փենսաքոլում:

Southwest Airlines-ի ներկայացուցչի խոսքով՝ թռիչքի ժամանակ Boeing-ի շարժիչներից մեկում «մեխանիկական խնդիրներ» են առաջացել: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ