News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինտերպոլը հրաժարվել է մեկնաբանել Երեւանում Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովի ձերբակալության մասին լուրը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

«Ինտերպոլը հետաքննություն չի վարում եւ չի ձերբակալում: Այդ հարցերով զբաղվում են կազմակերպության անդամ 190 երկրների ոստիկանությունները՝ ազգային օրենսդրությանը համապատասխան: Դրա հետ կապված՝ առաջարկում ենք դիմել Հայաստանի եւ/կամ ԱՄՆ-ի իշխանություններին»,- կազմակերպության Լիոնի շտաբ-կայանից այսպես են պատասխանել Միրոնովի ձերբակալության եւ նրա որոնմանն Ինտերպոլի մասնակցության մասին հարցին:

ԱՄՆ-ի հայցով Հայաստանում ձերբակալվել է մոսկվացի Սերգեյ Միրոնովը: Նրա փաստաբան Կարեն Ներսեսյանը հայտարարել է, որ ռուսաստանցուն կասկածում են փողերի լվացման եւ ապօրինաբար ռազմական տեխնոլոգիաներ փոխանցելու մեջ: Միրոնովը ձերբակալված է, գտնվում է քննչական մեկուսարանում: Նրան ԱՄՆ-ին փոխանցելու հարցը, ամենայն հավանականությամբ, կորոշվի երկուշաբթի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ