News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի էկոնոմիկայի նախարար, փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիային ԵՄ կազմում չի տեսնում, եթե անգամ Անկարան կատարի անհրաժեշտ բոլոր պահանջները: Այս մասինն գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

«Եթե անգամ դուք շատ լավատեսական ենք տրամադրված իմ քաղաքական կարիերայի նկատմամբ, անկասկած, ես չեմ տեսնի, թե ինչպես է Թուրքիան ԵՄ-ի անդամ դառնում»,- մամուլի ասուլիսում ասել է Գաբրիելը:

Նա նշել է, որ ԵՄ-ն, որը ներկայում կորցնում է իր հիմնական անդամներից մեկին՝ Մեծ Բրիտանիային, այն վիճակում չէ, որպեսզի ընդունի Թուրքիային:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին: 2016-ի մարտին Թուրքիան եւ ԵՄ-ն ռեադմիսիայի մասին համաձայնագիր են կնքել, որ ենթադրում է, որ Անկարան հետ կընդունի ԵՄ-ից արտաքսված ապօրինի միգրանտներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ