News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Նիգերիայի նախագահ Մուհամմադ Բուհարին հայտարարել է, որ պատրաստ է «Բոկո Հարամ» խմբավորմանն իրավունք տալ ոչ կառավարական կազմակերպություններից միջնորդ ընտրել՝ շուրջ 200 դպրոցական աղջիկների ազատ արձակման հարցով բանակցելու համար: Երեխաներն առեւանգվել են 2014 թվականին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Reuters-ը:

2014 թվականի ապրիլին «Բոկո Հարամ» իսլամական ծայրահեղական խմբավորման զինյալներն ավելի քան 270 նիգերացի դպրոցական աղջիկների էր առեւանգել Բոռնո նահանգի Չիբոկե քաղաքում: Խմբավորման առաջնորդն առաջարկել էր երեխաներին փոխանակել ձերբակալված բոլոր զինյալների հետ, սակայն երկրի կառավարությունը հրաժարվել է:

Առեւանգված աղջիկներից 57-ն ազատ էր արձակվել, 219-ը մինչեւ վերջերս անհետ կորած էին համարվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ