News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չիկագոյում վախճանվել է Երկրորդ աշխարհամարտի տարիների հռչակավոր օդաչու, ԱՄՆ-ի տարածքում բնակություն հաստատած Խորհրդային միության միակ հերոս Ստեպան Բորոզենեցը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Գործակալության փոխանցմամբ՝ օդաչուն մահացել է օգոստոսի 26-ին: Օգոստոսի 22-ին Խորհրդային միության հերոսն 94 տարեկան դարձավ:

Վերջին շրջանում Բորոզենեցն ապրում էր տարեցների ինտերնատում: Նա որդի եւ թոռ ունի՝ Միխայիլը, որը նույնպես օդաչու է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ