News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆլորիդա նահանգում գտնվող առանձնատունը, որը ռուս միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւը 95 մլն դոլարով գնել էր ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփից, կքանդվի, գրում է The New York Times–ը:

Հայտնում են, որ խոսքը Փալմ Բիչի օկրուգում գտնվող 2.4 հա տարածքի մասին է: Այն ներառում է 5736 քառ մետր մակերեսով առանձնատուն, լողավազան, թենիսի կորտեր ու եւս մի շարք կառույցներ:

Սեփականատիրոջ հետագա ծրագրերի մասին չեն հայտնում: Սակայն ըստ պլանավորմաան մասին փաստաթղթերի, սեփականատերը մտադիր է այն երեք մասի բաժանել ու վաճառել:

NYT-ը գրում է, որ Թրամփը հողատարածքը գնել էր 2004-ին 41 մլն դոլարով, իսկ 2008-ին վաճառել էր այն Ռիբոլովեւին: Այդ գործարքն ամենախոշորն էր Փալմ Բիչի անշարժ գույքի շուկայում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ