News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկվայում վարորդին տուգանել են իր ավտոմեքենայի ստվերի համար, հայտնում է «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանը:

Միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին Լիպեցկի փողոցի եւ Մոսկվայի օղակաձեւ ավտոճանապարհի հատման վայրում:

Honda CR-V-ի սեփականատեր Եվգենին ավտոմոբիլային ինտերնետ-պորտալում հրապարակել է ֆոտոֆիքսացիայի խցիկից ստացված լուսանկարը, որտեղ երեւում է, թե ինչպես է մեքենայի ստվերը հատում հոծ գիծը: Նա հավելել է, որ բողոք է գրել Պետավտոտեսչություն ու սպասում է պատասխանին:

Իրավապահ մարմինները դեռ չեն արձագանքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ