News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը Ռուսաստանից գնված զենիթ հրթիռային «Էս 300» համալիրները տեղակայել է Ֆորդու ուրանային ձեռնարկությունում, հայտնում է «Ֆրանս Փրես» գործակալությունը:

ՀՕՊ իրանական «Հաթամ ալ Անբիա» բազայի հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմաիլինն հայտնել է, որ ուրանային գործարանների պահպանությունը առաջնահերթ է «ցանկացած հանգամանքներում»:

«Հիմա Իրանի երկինքը տարածաշրջանում ամենաանվտանգն է»- ասել է գեներալը IRIB հեռուստաալիքի եթերում:

Ռուսաստանի ու Իրանի միջեւ «Էս 300» մատակարարումների պայմանագիրը կնքվել է 2007-ին: Սակայն Մոսկվան դադարեցրել է դրա կատարումը ՄԱԿ-ի ԱԽ 2010թ հունիսի 9-ի բանաձեւի պատճառով, որը արգելում էր Թեհրանին ժամանակակից սպառազինումներ մատակարարել, այդ թվում հրթիռներ ու հրթիռային համալիրներ:

Անցած տարվա ապրիլին Վլադիմիր Պուտինը չեղարկել է Իրանին «Էս 300» մատակարումների արգելքը, այդ նույն տարվա նոյեմբերին պայմանագիրը ուժի մեջ էր մտել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ