Թուրք գրականության ժամանակակից մեծություններից համարվող Վեդաթ Թուրքալին Յալօվայի հիվանդանոցում օգոստոսի 29-ի վաղ առավոտյան մահկանացուն է կնքել։
Կյանքի 97-րդ տարում մահացած Վեդաթ Թուրքալին եզակի թուրք գրողներից է, ով իր ստեղծագործության մեջ ընդարձակ ձեւով անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը՝ «Վերջացավ, վերջացավ, բայց չվերջացավ» վեպում։