News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սուրճի համը մեծապես կախված է ջրից, այդ պատճառով սրճարաններում ֆիլտրեր են օգտագործում, որոնք ջուրը մաքրում են անցանկալի խառնուրդներից: Ամերիկյան  «Aquiem» ընկերությունը նոր ուղի է մշակել` հատուկ նախապատրաստված ջրի օգտագործում, հայտնում է   Kedem-ը:  

Ընկերության մասնագետներն ընտրում են ջրի օպտիմալ կազմը, որի դեպքում սուրճն առավել ամբողջությամբ է բացահայտում իր ներուժը: Դրա համար նրանք ջրից հեռացնում են ցինկը, արճիճը, քլորը, ավելորդ կալցիումը եւ ջուրը հարստացնում են մագնիումով եւ կալիումով:  Հատուկ ուշադրություն է դարձվում ջրի կարծրությանը եւ թթվայնությանը: Ընկերության հիմնադիրներից մեկը` Ռոբ Վիդակովիչը, հայտնել է, որ  սովորական ջրով եւ «Aquiem» ջրով պատրաստված սուրճի միջեւ տարբերությունն ակնհայտ է նույնիսկ նրանց համար, ով սուրճից գլուխ չի հանում: Սուրճի համար ջուրը վաճառվում է Լուիզիանայի նահանգի խանութներում, ինչպես նաեւ արտադրողի կայքում` 12 լ-ը  25,68 դոլար գնով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ