News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

 Բելգիայի արդարադատության նախարարությանն առընթեր քրեագիտության ազգային ինստիտուտի լաբորատորիաներից մեկը վնասվել է այն պայթյունի հետեւանքով, որը անհայտ անձինք էին կազմակերպել օգոստոսի 29-ի գիշերը ինստիտուտի տարածքում, հայտնում է RTL հեռուստառադիոընկերությունը ՝ վկայակոչելով հաստատության աշխատակիցներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

RTL-ի տեղեկություններով ավտոմեքենան ժամը մոտ 03:30-ին բախվել է ինստիտուտի տարածքի մուտքի մոտ երեք պատնեշների, կանգնել կայանատեղիում, իսկ հետո մեկ կամ մի քանի կասկածյալներ լաբորատորիաներից մեկի մոտ ռումբ են դրել ու պայթեցրել: Ինստիտուտի աշխատակիցներից մեկի խոսքով, լաբորատորիան, որտեղ ԴՆԹ հետազոտություններ են կատարվում, զգալիորեն վնասվել է: Ընդ որում բուն ինստիտուտում պայթյունի պահին ոչ մեկը չի եղել:

Ինչպես իր Twitter –ում հայտնել է արդարադատության նախարար Կուն Հենսը, խոսքը հանցավոր հրկիզման մասին է, հետաքննությունը իրականացնում է Բրյուսելի դատախազությունը: «Առայժմ վաղաժամ է եզրակացություններ անելու համար»- գրել է նախարարը:

Այդ կապակցությամբ RTL-ը հայտնել է, որ խոսքը կարող է լինել թե ահաբեկչության, թե ապացույցները ոչնչացնելու փորձի մասին:

Բելգիայում մարտի 24-ից գործում է ահաբեկչական սպառնալիքի բարձր մակարդակ՝ երրորդը չորս հնարավորներից: Չորրորդ մակարդակը ներդրվել էր Բրյուսելի օդանավակայանում ու մետրոյում մարտի 22-ին կատարված ահաբեկչությունների օրը, իսկ երկու օր հետո այն իջեցվել էր «երեք» նիշի, որը ենթադրում է ահաբեկչության հնարավոր ու հավանական վտանգ:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ