Օգոստոսի 29-ին ոստիկանության Իջեւանի բաժնում հաղորդում էր ստացվել ժամը 3.35-ին Իջեւանի Երեւանյան փողոցում 24-ամյա Գրիգոր Գ.-ի կողմից «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով 34-ամյա Համլետ Բ.-ին վրաերթի ենթարկելու եւ մարմնական վնասվածքներ պատճառելու մասին: Տուժողը տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից օգոստոսի 26-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի (Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով: