News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխություններով առաջարկվող կառավարման նախագահական համակարգում դրական տարրեր կան: Այս մասին օգոստոսի 29-ին հայտնել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը «ԼԵռնային Ղարաբաղում ակնկալվող սահմանադրական փոփոխություններ. Խնդիրներ ու հեռանկարներ» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, ԼՂՀ-ում սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում ընտրվել է կառավարման մոդել, որը օպտիմալացման հետ միասին կօգնի հասկանալ Ղարաբաղի խնդիրներն ու անելիքնները: «Եթե Լեռնային Ղարաբաղը անկախ պետություն է, մենք պետք է հարգենք նրանց որոշումները ու մոտեցումները»,- նշել է Թեւան Պողոսյանը: Վերջին մի քանի ամիսներին՝ ապրիլյան պատերազմից հետո, շարունակեց պատգամավորը, Ղարաբաղում հսկայական աշխատանք է իրականացվել: «Մենք պետք է հասկանանք, որ այդ աշխատանքները պետք է մշտական լինեն»- հավելեց Թեւան Պողոսյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին հրապարակված ԼՂՀ սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին: Հայեցակարգին համաձայն՝ հանրապետության նախագահը ստանձնելու է նաեւ վարչապետի լիազորությունները: Ըստ հայեցակարգի՝ նախագահն է ընտրելու ու ազատելու նախարարներին, օրենսդրական վետոյի իրավունք է ունենալու, որը կարող է հաղթահարվել միայն ԱԺ պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Նաեւ, ըստհայեցակարգի, ենթադրվում է, որ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ միաժամանակ կանցկացվեն

ԼՂՀ ԱԺ հաջորդ ընտրությունները ծրագրված են 2020 թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ