News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայում անհետացած 18 տարեկանից փոքր միգրանտների թիվը 2016 թվականի սկզբից ի վեր 8991 մարդ է կազմել, հայտնում է Gazeta-ն:  

Հաղորդվում է, որ ոստիկանությունն ապացույցներ չունի, թե անհետ կորած երեխաներից որեւէ մեկը հանցագործների ձեռքում է հայտնվել:  Դաշնային քրեական ոստիկանության` BKA-ի ներկայացուցչի խոսքով, անչափահաս փախստականները կարող են հեռանալ գերմանական այլ քաղաքներ կամ  եվրոպական այլ երկրներ` իրենց ազգականներին կամ ծանոթներին գտնելու: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ անցած ամբողջ տարվա ընթացքում Գերմանիայում մեկ ու կես անգամ պակաս անչափահաս փախստական է կորել, որոնք եկել էին առանց չափահասների ուղեկցության` մոտ վեց հազար մարդ: Գերմանական իշխանությունները ոչ մի տեղեկություն չունեն անհետացած երեխաների գտնվելու վայրի մասին, ինչպես նաեւ չեն կարող հայտնել անչափահաս փախստականների անհետացման պատճառները, որոնցից յուրաքանչյուր տասներորդը 14 տարեկան չկա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ