News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Քարվաճառ շրջկենտրոնում արդեն 16 օր ջուր չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին,  NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քարվաճառի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը: Նա նշեց, որ ջուր չլինելու հետեւանքով քաղաքում ստեղծվել է ծանր կենցաղային եւ սանիտարական իրավիճակ։ Քանանյանի խոսքով՝ խմելու եւ ոռոգման ջրի պակասի հետեւանքով ծանր վնասներ են կրել նաեւ տնամերձ հողամասերը:

«16 օր ջուր չունենք, սակայն, պետությունը չի կազմակերպում բնակիչների ջրի մատակարարման հարցը: Խմելու ջրի ամենամոտիկ աղբյուրը քաղաքից մի քանի կմ հեռու է՝ Տրտուի ափին, որը գտնվում է  200 մետր խորությամբ ձորում:  Այսինքն՝ այնտեղից ջուր բերելը շատ դժվար է: Մեր ջուրը գալիս էր Ծարի ժայռապարը հարավ-արեւմուտքից երիզող Գեղախաչ գետից,  որը վնասվել է Ծարի կարճ ճանապարհի մաքրման աշխատանքների ժամանակ: Այստեղ է եկել նաեւ ԼՂՀ քաղաքաշինության նախարարության ջրամատակարարման գծով փոխնախարարը, խոստացել, որ ամեն ինչ կարվի խնդրի լուծման համար, սակայն, արդեն երկու շաբաթ է անցել, դեռեւս ոչինչ չի արվել»,-ասաց նա:

ԼՂՀ Քաղաքաշինության նախարարությունից NEWS.am-ին տեղեկացրին, որ առաջին իսկ օրվանից սկսվել են վերանորոգման աշխատանքները, սակայն, դեռ հստակ չեն կարող ասել, թե երբ կավարտվեն դրանք:

«Ջրամատակարարման գծով փոխնախարար Գեորգի Հայիրյանը տեղում ծանոթացել է իրավիճակին եւ հանձնարարել անհապաղ սկսել վերանորոգման աշխատանքները: Վթարային իրավիճակ է ստեղծվել, խողովակները փոխելու անհրաժեշտություն կա: Նոր խողովակաշար է տեղադրվում այժմ, սակայն, դեռ պարզ չէ,  թե վերանորոգման աշխատանքները երբ կավարտվեն, ստուգելով գնում են՝ որտեղ կա վթարային իրավիճակ, վերանորոգում եւ անցնում են առաջ»,- ասաց ԼՂՀ Քաղաքաշինության նախարարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի բաժնից:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ