News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը գերմանական հավաստագիր կստանա: Գերմանիայի Դաշնության կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, երկու տարվա ընթացքում, եվրոպական հավատարմագրման չափորոշիչներին համապատասխան հանգամանորեն ուսումնասիրել է անհրաժեշտ փաստաթղթերի ողջ փաթեթը, ուսումնական գործընթացի կազմակերպման որակը, մագիստրանտների եւ շրջանավարտների ատեստավորման արդյունքները, որի հիման վրա կայացրել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրարմենեջմենթ» մասնագիտությունը  միջազգային հավատարմագրում շնորհելու  մասին որոշում. «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագիրը ՀԱԱՀ-ում կազմակերպված է բարձր մակարդակով: Համալսարանում առկա են որակի հսկման եւ ապահովման գործիքները, որոնք հնարավորություն են ընձեռում ծրագրի հետագա համակարգված զարգացման համար: Հետեւաբար, ծրագրի հետագա զարգացումը կասկածի տեղիք չի տալիս»,-ասված է ACQUIN հավատարմագրող գործակալության զեկույցում: Հավատարմագրման հավաստագիրը բուհին կշնորհվի առաջիկայում՝ հանդիսավոր պայմաններում:

Հետխորհրդային երկրներից՝ ՌԴ-ի, ՈՒկրաինայի, Ղրղզստանի, Ղազախստանի եւ Հայաստանի 12 առաջատար ագրարային բուհեր արդեն տարիներ շարունակ համատեղ ջանքեր են ներդնում նշված մասնագիտության գծով միջազգային հավատարմագրում ստանալու նպատակով: Բոլոր մասնակից համալսարանների համեմատական գնահատման արդյունքում ՀԱԱՀ-ն է եղել  է ծրագրին մասնակից միակ բուհը, որ ոչ մի դիտողություն չի ստացել:

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Գերմանիայի Դաշնության կրթության որակի վերահսկման եւ հավատարմագրման  հայտ ներկայացրել է 1999 թվականին:

Տպել
Ամենաշատ