News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոր ուսումնական տարվան ընդառաջ «Գազպրոմ Արմենիա» Ընկերությունը անակնկալ է պատրաստել հանրապետության սահմանամերձ  գյուղերի  առաջին դասարան հաճախող  երեխաների համար:

Տավուշի, Գեղարքունիքի, Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի 30 սահմանամերձ գյուղերի բոլոր  երեխաները, ովքեր  սեպտեմբերի 1-ին  առաջին անգամ այցելելու են դպրոց, Ընկերության կողմից նվեր ստացան դպրոցական պարագաների ամբողջական հավաքածու՝ պայուսակներ, տետրեր, գրիչներ, նկարչական ալբոմներ, գունավոր մատիտներ եւ այլն:

 «Գազպրոմ Արմենիա»-ի աշխատակիցները նվերներ  հանձնեցին ավելի քան 540 առաջին դասարանցիների՝ միաժամանակ փոխանցելով նաեւ Ընկերության Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանի շնորհավորական ուղերձը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, եւ  բարեմաղթաքները՝  գիտելիք ստանալու իրենց առաջին քայլերն անող երեխաներին: 

Այգեպար, Սեւքար, Բերդավան, Կողբ, Արծվաբերդ, Վահան, Խաչիկ, Երասխ եւ մնացած բոլոր սահմանամերձ գյուղերում  Ընկերության նվերներն ընդունվեցին մեծ խանդավառությամբ. փոքրիկները, ովքեր  այս տարի հրաժեշտ են տալիս մանկապարտեզին, մանկական խաղերին ու խաղալիքներին եւ ոտք են  դնելու  դպրոցական կյանք, հետաքրքրասեր ու փայլող աչքերով պրպտում էին պայուսակների պարունակությունը, ուսումնասիրում գրենական պիտույքներն ու նորից խնամքով հետ դասավորում պայուսակների մեջ:

Օրը նրանց համար վերածվել էր անմոռանալի տոնի։ Երեխաների տպավորությունները շատ խոսուն էին,  ոգեւորությունը՝ անսահման:

Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր համայնքի դպրոցի ուսուցիչների խոսքով՝ դպրոցական առաջին տարիները հիշվում են ողջ կյանքի ընթացքում: «Տարիներ անց, ով էլ որ դառնան այս երեխաները՝  ճանաչված գիտնական թե հասարակ հողագործ,  միշտ  հիշելու են, որ առաջին դպրոցական պայուսակը, առաջին գրիչն ու տետրն իրենց նվիրել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը»:

Ծնողների եւ դպրոցների տնօրենների խոսքով, «Գազպրոմ Արմենիա»-ի այս ձեռնարկը չափազանց կարեւոր է, քանի որ սահմանամերձ համայնքների դպրոցականներն իսկապես ունեն ուշադրության եւ հոգածության կարիք:

«Շնորհակալ ենք մեր երեխաներին դպրոցական պարագաներ նվիրելու համար: Այս ամենն անհրաժեշտ  է առաջին դասարանցիներին: Պայուսակներն ու  դպրոցական պարագաները ոչ միայն  շատ գեղեցիկ են, այլեւ զգացվում է, որ ընտրված են հատուկ ուշադրությամբ՝ եւ աղջիկների, եւ տղաների համար», - նշեց իր երեխային դպրոց ճանապարհող Սեւքարեցի  Լիլիթ Չիբուխչյանը:

«Ուսուցիչների, ապագա աշակերտների եւ նրանց ծնողների անունից շնորհակալություն եմ հայտնում «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը: Սա շատ կարեւոր, անհրաժեշտ եւ բարի ծրագիր է: Այս նվերները կթեթեւացնեն ծնողների հոգսերը՝ ազատելով լրացուցիչ ծախսերից: Եվ իհարկե, ամենակարեւորը՝ ուշադրությունն է», - ասաց Սեւքարի միջնակարգ դպրոցի տնօրեն Նաիրա Թամանյանը:

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը «Գազպրոմը՝ երեխաներին»  սոցիալական ծրագրի շրջանակում մշտապես աջակցություն է ցուցաբերել Հայաստանի եւ Արցախի ուսումնական հաստատություններին, իսկ այս տարի առաջին անգամ հանդես եկել նմանօրինակ նախաձեռնությամբ՝ առանձնահատուկ վերաբերմունք դրսեւորելով  սահմանամերձ գյուղերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ