News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ucom ընկերությունն իր շարժական ինտերնետի բաժանորդներին առաջարկում է ձեռք բերել  U!Fi E5573Bs-320 մոդեմը  նոր` U!Fi 3500 մարզային սակագնային պլանի հետ:

Ucom-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոր մոդեմը հնարավոր է ձեռք բերել 5000 դրամով U!Fi 3500-ին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում և ամեն ամիս ստանալ 5ԳԲ գերարագ ինտերնետ, որն սպառելուց հետո բաժանորդները կօգտվեն անսահմանափակ ինտերնետից մինչև 512 Մբ/վ արագությամբ: 12 ամսով բաժանորդագրության դեպքում սարքը նույնպես կարելի է ձեռք բերել 5000 դրամով, պարզապես ամեն ամիս վճարելով 4500 դրամ, որի դիմաց բաժանորդները կստանան հավելյալ 1 ԳԲ ծավալով գերարագ ինտերնետ:

Այս նոր մոդեմի միջոցով բաժանորդները կօգտվեն գերարագ ինտերնետից ավելի մեծ արագությամբ և կստեղծեն իրենց անձնական Wi-Fi տարածքը Ucom-ի շարժական ծածկույթում ամենուր` անգամ գտնվելով շարժման մեջ:

Նոր U!Fi- ը հնարավորություն կտա ինտերնետին միաժամանակ միացնել մինչև 10 սարքավորում՝ պլանշետներ, սմարթֆոններ ու դյուրակիր համակարգիչներ Wi-Fi-ի և 1 ստացիոնար համակարգիչ՝ USB լարի միջոցով:

U!Fi-ը հնարավոր կլինի օգտագործել գնելուց անմիջապես հետո. այն չի պահանջում երկար և բարդ տեղադրման գործընթաց:

«Այս մոդեմն օժտված է խելացի առանձնահատկությամբ: Երբ օգտագործում եք այն Wi-Fi-ի հասանելիությամբ վայրերում, օրինակ՝ օդանավակայաններում, սրճարաններում, հյուրանոցներում, կամ էլ՝ Ձեր տանը, այն ավտոմատ կերպով միանում է Wi-Fi ցանցին և այդպիսով թույլ է տալիս խնայել LTE/3G ցանցերով նախատեսված գերարագ ինտերնետի գիգաբայթերը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը (ֆոտո)
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ ...
Առավելագույնը 10 ռադիոընկերություններից ձեռք կբերվի ռադիոեթերաժամանակ՝ կառավարության ծրագրերի մասին հոլովակների համար
Նախագծով սահմանվում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ռադիոեթերաժամանակի հատկացման…
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ լրացուցիչ սլոտ հանրային մուլտիպլեքսում
Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը կտրամադրվի եւս մեկ սլոտ...
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար...
Հանրային հեռուստաընկերության երկրորդ հեռուստաալիքը ևս կդառնա համապետական սփռման
«Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական…
Team-ի շարժական կապի բաժանորդների թիվը գերազանցել է 1 միլիոնը
Ներկայացված ցուցանիշները վկայում են, որ ընկերությունը շարժվում է ճիշտ ուղղով...
Ամենաշատ