News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում գտնվող Ռուսաստանի քաղաքացի Սերգեյ Միրոնովին ձերբակալելու հարցումը քաղաքական ծուղակ է: Օգոստոսին 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է Սերգեյ Միրոնովի փաստաբան Կարեն Ներսիսյանը:
Նա նշել է, որ եթե Միրոնովը Ռուսաստանի քաղաքացի չլիներ, ապա այդպիսի բան տեղի չէր ունենա: «ԱՄՆ-ը Հայաստաին Միրոնովի դեմ է օգտագործում: Ռուսաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողների ցուցակում երբեք չի գրանցվել Սերգեյ Յուրիի Միրոնով տվյալներով քաղաքացի: Մինչ այսօր՝ ժամը 9:00-ի դրությամբ  Ռուսաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողների մեջ այդպիսի մարդ չի եղել», ընդգծել է Կարեն Ներսիսյանը՝ հավելելով, որ ներկայիս իրադրությունը հաշվի առնելով՝ քրեական հանցագործության մասին խոսք լինել չի կարող:
«Խոսքը քաղաքական հանցագործությանն է վերաբերում: Սա ընդամենը կոպիտ սադրանք է՝ նպատակաուղղված հայ-ռուսական հարաբերությունների վատացմանը»,- նշել է Կարեն Ներսիսյանը:
Նրա խոսքով՝ «ամերիկացի լրտեսը Միրոնովին առաջարկել է գիշերային լուսավորության սարք գնել, որն ԱՄՆ-ում ազատ է վաճառվում, սակայն ուրիշ երկրներ արտահանումն արգելված է: «Միրոնովը համաձայնել է այն գնել: Սակայն, որքանով հասկացել եմ, նա միակը չէ, ում այդպիսի առաջարկ են արել: Այդ ապրանքը պետք է Ռուսաստան հասցվեր, սակայն Ռուսաստանում դատարկ արկղ են ստացել»,- նշել է Կարեն Նազարյանը:
Նրա խոսքով՝ Միրոնովը սարքը գնելու համար 50 հազար դոլար է փոխանցել, եւ հենց դա «փողերի լվացում է» համարվել: Այս ամենը, ըստ փաստաբանի, տեղի է ունեցել 2014 թվականին:
Հշեցնենք, որ օգոստոսի 27-ին ԱՄՆ հարցման հիման վրա Հայաստանում ձերբակալվել է մոսկվաբնակ Սերգեյ Միրոնովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ