News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 29-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ անտառային մրգերի եւ հատապտուղների մթերմանը վերաբերող հարցեր քննարկելու նպատակով:

Վարչապետը, նախ, իր դժգոհությունն է հայտնել շրջանների վարչակազմերի ղեկավարներին՝ հարցի կապակցությամբ տեղերում պատշաճ մակարդակով կազմակերպչական աշխատանքներ չիրականացնելու պատճառով:

«Մենք նախապես հայտարարել էինք, որ պահածոների գործարանների հետ համապատասխան պայմանավորվածություններ ենք ձեռք բերել՝ հանրապետությունում մշակվող մրգերն ու բանջարեղենը մթերելու շուրջ: Կառավարությունն այդ հարցում հանդես էր եկել նախաձեռնությամբ, որպեսզի ժամանակին հավաքված բերքը հասցվի գործարաններ՝ առանց քանակական սահմանափակումների: Սակայն գործընթացն առ այսօր շատ դանդաղ է ընթանում»,- ասել է վարչապետը եւ հորդորել ներկաներին համայնքների ղեկավարների միջոցով բնակչության հետ ավելի ակտիվ աշխատել:

Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ բնակչության հետ հանդիպումներում հաճախ է հարց բարձրացվել անտառային հատապտուղների մթերման մասին, որը կարող է լրացուցիչ եկամուտի աղբյուր դառնալ: Այս տարվանից, վարչապետի խոսքով, կառավարության նախաձեռնությամբ մթերող ընկերությունների կողմից միջինից բարձր գնով անսահմանափակ ծավալներով կընդունվի մասուր, մոշ, հոն, տանձ, խնձոր եւ անտառային այլ հատապտուղներ ու մրգեր, որոնց տեղափոխումը համայնքներից-գործարաններ կիրականացվի պետական միջոցներով:

Գործադիր իշխանության ղեկավարի խոսքով՝ մասուրի հավաքման աշխատանքներում այս տարվանից կընդգրկվեն նաեւ համապատասխան տարիքի դպրոցականները:  «Աշխատանքներում դպրոցականների ընդգրկման նպատակը ոչ այնքան հատապտուղների հավաքումն է, այլ ավելի շատ՝ դպրոցական տարիքից երեխայի մեջ գումար վաստակելու դաստիարակության ապահովումը: Իսկ հավաքված բերքի դիմաց, կառավարության կողմից տրամադրված միջոցներով, ավելի բարձր գին կվճարվի»,- ասել է Ա. Հարությունյանը եւ հավելել, որ պետք է օգտվել ընձեռված հնարավորությունից, հատկապես, որ նշված հատապտուղների մեծ մասն աշնան սեզոնին է հասունանում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ