News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վանաձոր քաղաքի «Անօդ» էլեկտրոտեխնիկական ընկերությունը հույս ունի, որ «Գազպրոմ Արմենիան» չի հրաժարվի իրենց մշակումից: Այս մասին NEWS.am թղթակցին հայտնել է «Անօդ» ԲԲԸ տնօրեն Սամվել Օսյանը:

2015-ին ընկերությունը նախապես պայմանավորվել էր «Գազպրոմ Արմենիա»-ի հետ՝ ստորգետնյա խողովակաշարերի համար հակակոռոզիոն կայաններ մատակարարելու մասին:

Այս պատվերն ընկերությանն օգնել է աջակցություն ստանալ ՝ Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) դրամաշնորհային ծրագրի միջոցով:

«Մեր սարքերի որոշ մասը «Գազպրոմ Արմենիան» գնել է, բայց հետո նրանք պարզաբանել են, որ «Գազպրոմը» հետեւում է ներմուծման փոխարինման քաղաքականությանն ու հնարավորության դեպքում ռուսական արտադրութան սարքավորումներ է գնում, այդ թվում դուստր ձեռնարկություններից: Ռուսաստանում դա հասկանալի է, բայց մեկ այլ երկրում, հավանաբար, պետք է հաշվի առնել նաեւ տեղի արտադրողների շահերը: Եվ հետո չէ՞ որ մենք ԵՏՄ անդամ պետություն ենք, հետեւաբար, ըստ էության, այդքան էլ օտար չենք»- նկատեց Օսյանը:

Վանաձորը խորհրդային ժամանակներում եղել է քիմիայի ու մեքենաշինության կենտրոն: Հիմա այդ ձեռնարկություները գրեթե ամբողջովին փակվել են: Ոչինչ չի մնացել նաեւ այն գործարանից, որտեղ աշխատում էր Օսյանը՝ «Ավտոմատիկա» գիտաարտադրական միավորումից: 80-ականներին անտեղ ստեղծվել էր ռոբոտաշինության հանգույց, ու ձեռնարկությունը ՀՍՀՄ-ում դարձել էր արդյունաբերական ռոբոտների արտադրության ոլորտի առաջատար:

90-ականներին, երբ անհետացան եւ՛ արդյունաբերությունը, եւ՛ ռոբոտները, Օսյանը հավաքեց մի քանի նախկին գործընկերների, որպեսզի աշխատեն՝ եթե ոչ մշտապես, ապա գոնե պատվերից պատվեր: Խոշոր գործարաններ հիմիկվա Լոռիի մարզում արդեն գրեթե չեն մնացել ու «Անօդ» ընկերությունը սպասարկում է փոքր ու միջին ձեռնարկությունները ՝ հավաքում է ավտոմատիզացման համակարգեր կաթի պաստերիզացման ու փռերի համար, ավտոմատ ջերմակարգավորիչներ՝ աղյուսի թրծման վառարանների համար, սանիտարական անցակետեր սննդի ձեռնարկությունների համար եւ այլն:

«Հույս ունենք, որ շուտով կկարողանանք կատարել այն պատվերի գոնե մի մասը, որին երկար պատրաստվել ենք: Դա եւ՛ մեր քաղաքին մի քիչ կօգնի աշխատատեղերի հարցում, եւ՛ կօգնի աջակցել մեր երկրի գազաբաշխիչ ցանցին»,- հավելեց Օսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ