News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ օգոստոսի 29-ին, հրավիրված արտահերթ նիստում չեղյալ է համարել 2016թ. հունիսի 30-ին ԱԺ-ի կողմից ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների օրինագիծը, քանի որ նշված փոփոխությունների համար անհրաժեշտ տեխնիկական միջոցները, ըստ Կառավարության գրավոր պատասխանի, նշված ժամկետում հնարավոր չի եղել ապահովել։

Հիշեցնենք, որ նախատեսված էր տեխնիկական միջոցների տեղադրումը սկսել սեպտեմբերի 1-ից, սակայն  վերջին օրերին հայտնի դարձավ, որ 4+4+4 ձեւաչափով քննարկումների արդյունքում ձեռք բերված եւ Ընտրական օրենսգրքում ընդգրկված այդ վերահսկողական  մեխանիզմները չեն գործելու։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ տեխնիկական միջոցների համար անհրաժեշտ 16 միլիոն եվրոն միջազգային դոնորները խոստացել էին տրամադրել, սակայն իշխանությունը գործընթացն այնքան է ձգձգել, մինչեւ տապալվել է։  Ընդդիմությունն ու իշխանությունը այժմ բանակցում են քվեարկված ցուցակների հրապարակման հարցի շուրջ, ինչին կարծես թե իշխանությունը դեմ չէ, սակայն ընդդիմությունը պնդում է, որ խստացվի իրավական պատասխանատվությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկի հանձնաժողովի նախագահը գոհ է Հայաստանի հետ համագործակցությունից
Բարեփոխումների նպատակն էր նաեւ ավարտել կառավարման խորհրդարանական համակարգին անցումը...
Բրիտանիան ողջունում է այն փաստը, որ Հայաստանի նոր ԸՕ-ն հիմնված է կոնսենսուսի վրա. դեսպան
Տեղյակ եք, որ Բրիտանիան Գերմանիայի, ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ UNDP-ի մեր գործընկերների հետ Հայաստանին օժանդակել է նոր…
Հերմինե Նաղդալյան. Հայաստանի ԸՕ-ի շուրջ համագործակցությունն աննախադեպ է
ԱԺ փոխխոսնակը քաղաքացիական հասարակությանը նաեւ կոչ արեց բոլոր հնարավորությունները գտնել գործընթացը շարունակելու համար…
Զուրաբյան. Որոշ ուժեր ուզում են տապալել Ընտրական օրենսգրքի շուրջ համաձայնությունը
Եթե հանկարծ ինչ–որ պատճառով ընտրատեղամասերում տեսախցիկների չտեղադրվեն, բնականաբար կհայտնվեն բոլոր հիմքերը…
Իշխանությունն այս օրենքով ասում է՝ փակելու ենք կեղծիքների մասին խոսողների բերանները. Ավետիք Իշխանյան
իշխանությունը հույս ունի, որ կլինի բողոքների ավելի քիչ քանակ, որովհետեւ մարդեիկ կվախենան, որ իրենց նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվի…
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները
Նոր նախագիծը բողոքարկման ինստիտուտը վերացնելու յուրատեսակ ձեւ է....
Ամենաշատ