News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելում մարմնավաճառների ծառաություններից օգտվելու համար այսուհետ տուգանելու են: Համապատասխան օրինագծին իր աջակցությունն է հայտնել Իսրայելի սոցապ նախարար Խաիմ Կացը: «Իններորդ ալիքի» փոխանցմամբ՝ Կացը նշել է, որ կաջակցի օրինագծին այն դեպքում, եթե պատիժը չվերաբերվի երկրի անչափահաս քաղաքացիներին: Ըստ օրինագծի, տուգանքը չի գերազանցելու 750 շեկելը (մոտ 200 դոլարը):

Տարեսկզբին Քնեսեթի պատգամավոր Շարոն Էսկելը նախաձեռնել էր օրինագիծ, ըստ որի քրեական պատժի են ենթարկվելու այն հաճախորդները, որոնք երկրորդ անգամ են օգտվում սեքս ծառայություններից: Իսկ առաջին անգամ օգտվողները,ըստ օրինագծի, չեն պատժվի ազատազրկումով:

Պատգամավորի խոսսքով օրենսդիր նախաձեռնությունը թույլ կտա հասարակությունից վերացնել այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են մարմնավաճառությունը ու դրան նպաստելը: Էսկելը ուշաադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ օրինագիծը առավելագույնս կնվազեցնի սեքս ծառայությունների պահանջարկը, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաեւ առաջարկը: Պատգամավորի առաջարկով, երկրորդ անգամ սեքս ծառայություններից օգտվողին կսպառնա մինչեւ կես տարի ազատազրկում: Իսկ եթե դա առաջին անգամն է, ապա վճարովի սիրո սիրահարներին կպարտավորեցնեն հատուկ դասընթացներ անցնել, որտեղ նրանց կպատմեն իրենց արարքի անբարոյականության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ