News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Երեւանի Կենտրոն ու Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 29-ին մերժել է Հայաստանի Գլխավոր դատախազության միջնորդությունը՝ Ռուսաստանի քաղաքացի, ՏՏ ոլորտի մասնագետ Սերգեյ Միրոնովին կալանավորելու մասին:

30-ամյա ծրագրավորողին ազատ են արձակել երկրից չհեռանալու ստորագրությամբ: Սերգեյ Միրոնովը 40 օրվա ընթացքում պետք է չլքի Հայաստանի տարածքը:

Հիշեցնենք, որ ուրբաթ Երեւանի օդանավակայանում ձերբակալվել էր ռուսաստանցի Սերգեյ Միրոնովը, որի նկատմամբ ԱՄՆ-ի հարցմամբ միջազգային հետախուզում է հայտարարված: Ամերիկյան իշխանությունները «ՏՏ ոլորտի մասնագետին կասկածում են զենքի առեւտրի մեջ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ