News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Չինաստանում ոստիկանները տղամարդու են ձերբակալել, ում կասկածում են 11 կանանց բռնաբարության եւ սպանության մեջ, հայտնում է BBC News-ը:
Հաո Չեն-յուն ձերբակալվել է սեփական պարենային խանութում: Երկու երեխաների 52-ամյա հայրը խոստովանել է 1988 թվականից մինչ 2002-ը կատարած սպանությունների կատարումը:

Իրավապահների խոսքով՝ մոլագարին Չինաստանում անվանում են չինացի «փորոտիք թափող» Ջեք, նրա զոհերը հիմնականում կարմիր զգեստ հագած միայնակ կանայք էին: Նա կանանց հետեւում էր մինչ նրանց տուն հասնելը, բռնաբարում էր, այնուհետեւ սպանում՝ հիմնականում կոկորդը կտրելու եղանակով: Մարդասպանը երբեմն սպանվածների մարմիններն անդամահատում էր:

Հաո Չեն-յուի ամենափոքր զոհը ութամյա աղջիկ էր:

Չինացին առաջին հանցագործությունը կատարել է 1988 թվականի մայիսին: Նա դանակի 26 հարված էր հասցրել 23-ամյա կնոջ: Թե ինչու է 2002 թվականից հետո դադարեցրել հանցագործությունների կատարումը՝ տվյալ պահին չի պարզաբանել, նշում է BBC News-ը:

Նրա մասին տեղեկություն տալու համար իշխանությունները սահմանել էին 30 հազար դոլարի պարգեւավճար: Այդուհանդերձ, այդ գումարը ոչ մեկը չի ստանա, քանի որ մարդասպանի անձը հաստատվել է մանր հանցագործության համար ձերբակալված Հաո Չեն-յուի հորեղբոր ԴՆԹ նմուշների շնորհիվ:

«Փորոտիք թափող» Ջեքը 1988 թվականի երկրորդ կեսին Անգլիայում գործունեություն ծավալած սերիական մարդասպանին վերագրված անունն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Կոլումբիայի ամենամեծ հանցավոր խմբավորումը հայտնել է, որ պատրաստ է բանակցել իշխանությունների հետ
Հանցավոր խմբավորումը պատրաստ է բանակցել իշխանությունների հետ...
Հրաձգություն Վաշինգտոնում. երկու մարդ զոհվել է, հինգը՝ վիրավորվել
Հայտնի չէ, թե ով է կրակ բացել կամ ինչն է հանգեցրել հրաձգությանը․․․
Կալիֆոռնիայում մի կնոջ են ձերբակալել, որի ճամպրուկում հայտնաբերել են նրա 5-ամյա որդու մասունքները
2022 թվականի հոկտեմբերին Վաշինգտոնի շրջանի դատավորը Անդերսոնին ձերբակալելու օրդեր է տվել
Կրասնոդարի երկրամասի դատարանը պայմանական վաղաժամկետ ազատել է «օրենքով գող» Շաքրո Մոլոդոյին
Ավելի վաղ VChK-OGPU Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրին, հայտարարել էր, որ մարտի 16-ին պետք է...
Սպանություն Արագածոտնի մարզի «Արծվի թեւեր» հանգստյան գոտու հարեւանությամբ. SHAMSHYAN.com
Ոստիկանները պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել քաղաքացիական ավտոմեքենայով․․․
Ամենաշատ