News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եթե մեկուսացված բնակչության շրջանում տղամարդկանց քանակը գերազանցում է կանանց, ապա դա, ի հեճուկս տարածված կարծրատիպերի, չի հանգեցնում հաճախակի ապահարզանների եւ հարաբերությունների անկայունության պատճառ չէ: Հակառակը՝ բնակչության գենդերային համանման տեղաբաշխմամբ տարածաշրջանները առանձնանում են ամուսնական միությունների ամուր կապով, ի դեպ՝ այս շրջաններում ավելի հաճախակի են ամուսնանում: Այսպիսի եզրահանգման են եկել ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են Live Science ամսագրում;

Գիտնականները վիթխարի ծավալի աշխատանք են իրականացրել՝ վերլուծելով եւ համադրելով ԱՄՆ 50 նահանգների 2800 շրջանների ազգային մարդահամարի տվյալները: Հատուկ ուշադրություն է դարձվել տղամարդկանց եւ կանանց հարաբերակցությանը, ամուսնությունների քանակին, այն ընտանիքների տոկոսային հարաբերությանը, որտեղ երեխաներ են մեծանում, եւ որտեղ կանայք երեխաներին միայնակ են դաստիարակում:

Զարմանալի է, բայց այն շրջաններում, որտեղ սեռական տեղաբաշխումն ունեցել է, օրինակ, 55/45 հարաբերակցություն՝ հօգուտ տղամարդկանց, ամուսնությունները 10 տոկոսով ավելի են եղել: Դրանից բացի, այդպիսի շրջաններում բավական փոքր է եղել արտաամուսնական կապից ծնված երեխաների թիվը (13 տոկոսով), քիչ է եղել նաեւ ամուսնալուծված կանանց թիվը (10 տոկոսով):

Այսպիսով, գիտնականները լիովին հերքել են «ավելորդ տղամարդկանց» մասին տարածված տեսությունը, որի համաձայն եթե որեւէ բնակավայրում բնակիչների սեռական տեղաբաշխման նժարի ծանր կողմում տղամարդիկ են, ապա տեղի ամուսնական միություններն ամուր չեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ