News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կորեական թերակղզու միջուկային խնդրի վերաբերյալ Չինաստանի դիրքորոշումն անփոփոխ է մնում: Պեկինը պնդում է թերակղզու ապամիջուկայնացումը, թերակղզում խաղաղության եւ կայունության պահպանումը եւ այդ խնդրի լուծումը երկխոսության եւ խորհրդատվությունների միջոցով, հայտնել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Հուա Չունյինը, հայտնում է Սինհուան:   

Նա նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւում հստակ կանոններ կան ԿԺԴՀ-ի կողմից բալիստիկ հրթիռի արձակման վերաբերյալ: Միաժամանակ չինական կողմը հույս ունի, որ շահագրգիռ կողմերը կպահպանեն սառնասրտությունը եւ զսպվածությունը, կհրաժարվեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են վատացնել տարածաշրջանային իրավիճակը, իսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի տված ազդանշանը պետք է բազմակողմանի  եւ հավասարակշռված լինի, ընդգծել է չինացի դիվանագետը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ