News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ծրագրավորող Սերգեյ Միրոնովի ձերբակալության ամբողջ գործընթացը Ամերիկայի կողմից ուղղակի խելագար սադրանք է: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարել է Սերգեյ Միրոնովի կինը՝ Յուլյա Միրոնովան:

Նրա խոսքով՝ ցնդաբանություն է այն, ինչի մեջ իր ամուսնուն մեղադրում են: «Նրա մեղավորությունը հաստատող ոչ մի փաստ չկա: Նա վաղուց է զբաղվում տեսավերլուծությամբ. դա Ռուսաստանի խոշոր ընկերությունների՝ մետրոպոլիտենի, առեւտրի կենտրոնների անվտանգությունն ապահովող ծրագիր է: Եվ ահա, այսպիսի բան: Ի՞նչ զենք: Լիակատար ցնդաբանություն է»,- ընդգծել է Յուլյա Միրոնովան՝ շարունակելով, թե գուցե լավ է, որ, ճակատագրի եւ Աստծո կամոք, հենց Հայաստանում էին:

«Հայաստանը բարեկամական երկիր է եւ ամեն ինչով կօգնի, որ օրենքին հետեւեն եւ Ռուսաստանի քաղաքացուն վերադարձնեն: Ուրախ եմ, որ այնպիսի երկրում չէինք, ինչպիսին Թուրքիան է, որը Ռուսաստանի հետ առճակատման մեջ է»,- նշել է Յուլյա Միրոնովան:

Լրագրողների հետ զրույցում նա ասել է, որ Սերգեյ Միրոնովը ընտանիքի միակ աշխատողն է: «Ես չեմ աշխատում, մենք երկու փոքր երեխա ունենք՝ աղջիկս 3 տարեկան է, տղաս՝ 8: Դա եւս պետք է հաշվի առնվի»,- նշել է Միրոնովան:

Նրա խոսքով՝ ամուսինը նույնպես շփոթահար է եւ շոկի մատնված: «Փառք Աստծո, ինձ հաջողվեց հրաշալի փաստաբան գտնել, մեր դեսպանատունն էլ բավական օպերատիվորեն արձագանքեց՝ չնայած հանգստյան օրեր էին: Սա նրա համար մեծ շոկ է, քանի որ նա Ռուսաստանում չէր հետախուզվում եւ ազատ տեղաշարժվում էր»,- նշել է Յուլյա Միրոնովան: Կնոջ փոխանցմամբ՝  նա մեկ տարով Շենգեն վիզա ունի, որ տրվել է Իսպանիայի դեսպանատան կողմից:

«Եթե ամուսինս փողր լվանար, ես հիմա նրա հետ Հայաստան մեկնած չէի լինի եւ չէի բնակվի էժանագին հյուրանոցում: Ես հավանաբար հիմա զբոսանավով կլողարկեի Լազուրե ծովափին, ինչպես հաջողությամբ ուրիշներն են անում»,- նշել է Միրոնովան:

Հիշեցնենք, որ դատարանը մերժել է Սերգեյ Միրոնովին կալանելու միջնորդությունը՝ այն անհիմն համարելով:

Օգոստոսի 26-ին ԱՄՆ հարցման հիման վրա Երեւանի օդանավակայանում ձերբակալվել էր մոսկվաբնակ Սերգեյ Միրոնովը: Նրա նկատմամբ ԱՄՆ հայտով միջազգային հետախուզում է հայտարարվել: ԱՄՆ իշխանությունները ՏՏ ոլորտի մասնագետին կասկածում են զենքի առեւտրի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ