News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Թուրքիայից երաշխիքներ է ստացել օդանավակայաններում անվտանգության միջոցների վերաբերյալ, ներառյալ խստացված զննումը, հայտնել է ՌԴ-ի տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:   

Նրա խոսքով, երաշխիքներ են ստացվել թուրքական օդանավակայաններում անվտանգության միջոցների խստացման վերաբերյալ, որտեղ կթռչեն ռուսաստանյան չարտերային ընկերությունները:   «Որպես այդպիսին կարելի է նշել ուղեւորների հոսքի մոտ 20 տոկոսի խստացված զննումը անմիջապես նստեցման գնալիս», — հայտնել է Սոկոլովը:  Նախարարը ճշտել է, որ դա կլինի եւ անհատական զննում մետաղորսիչներով, եւ ուղեւորների իրերի զննում: Ըստ նրա, խոսքը վերաբերում է նաեւ թռիչքային հարթակով եւ կառամատույցով տեղաշարժվելիս զննմանը, ինչպես նաեւ ռուսական ինքնաթիռներին ուղեբեռի, վառելիքի եւ այլ իրերի մոտեցման վերահսկողություն:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ