News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2017-ին հյուրանոցային մենեջմենթի Starwood Hotels ընկերությունը Երեւանի կենտրոնում լյուքս հյուրանոց կբացի  the Luxury Collection ապրանքանիշի տակ: Հաղորդվում է, որ   The Alexander հյուրանոցը պետք է բացվի 2017-ի ամռանը:

«Մենք շարունակում ենք ընդլայնվել նաեւ մեր 100-րդ հյուրանոցից հետո: Այժմ մենք այնպիսի սքանչելի ուղղություն ենք ընտրել, ինչպիսին Երեւանն է», - հայտնել է Եվրոպայում, Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում ընկերության նախագահ Մայքլ Ուեյլը: 

Starwood Hotels ընկերությունը զբաղվում է հյուրանոցային այնպիսի ապրանքանիշերի կառավարմամբ, ինչպիսիք են  Sheraton-ը, St. Regis-ը, Westin-ը եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ