News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանի տարածքով Ռուսաստանը եւ Հայաստանը միացնող գազատարի պայթյունի փորձի գործով մեղադրվողներից մեկն 50 հազար դոլարի փոխանցման էր սպասում. ենթադրվում է, որ գումարը փոխանցվելու էր Թուրքիայից: Այս մասին հայտնել է «Քվիրիս պալիտրա» թերթը՝ վկայակոչելով Վրաստանի Պետանվտանգության ծառայությունում իր աղբյուրին: Խոսքը Բեքա Բեքաուրիի մասին է:

Օգոստոսի 22-ին Պետանվտանգության ծառայությունը հաղորդել էր ահաբեկչության նախապատրաստման գործի բացահայտման եւ յոթ մարդու կալանավորման մասին, այդ թվում՝ պարեկային ոստիկանության աշխատակցի: Ձերբակալվածները պատրաստվում էին պայթեցնել այն գազատարը, որով Ռուսաստանից բնական գազ է մատակարարվում Հայաստան: Նրանք գտնվում են նախնական պահման խցերում:

«Զրույցի ժամանակ ես նրան հարցրել եմ, թե ում հանձնարարությունն էր կատարում եւ ով է ֆինանսավորել: Բեքաուրին այդ հարցին հոդաբաշխ պատասխան չի տվել, սակայն ասել է, որ արտասահմանից 50 հազար դոլարի էր սպասում, իսկ հետո լեզվի սայթաքում թույլ տալով ասել է՝ ենթադրաբար Թուրքիայից: Թե ով էր պատվիրատուն, Բեքաուրին կոնկրետ չի ասել»,- աղբյուրի խոսքն է մեջբերել թերթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Ամենաշատ