News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Microsoft-ը հաջողությամբ աշխատում է Հայաստանի հետ Government Security Program-ի շրջանակում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Microsoft ընկերության՝ Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի կիբեռանվտանգության բաժնի ղեկավար Դանիել Գրաբսկին:

Հայաստանը ծրագրին անդամակցել է 2015 թվականի մայիսին, իսկ ծրագիրը գործում է 2003-ից՝ գործակցելով տարբեր երկրների կառավարությունների հետ: Ծրագրի նպատակն է՝ տեղեկություններ փոխանակել այն սպառնալիքներ մասին, որոնք հատկապես արդիական են պետական վեբ-ռեսուրսերի համար:

Միաժամանակ, Microsoft-ը նրանց հասանելի է դարձնում սեփական ռեսուրսները՝ Transparency Center ծրագրի ներքո:

«Այդ կենտրոնի բացման մասին որոշումն ընդունվել էր Էդվարդ ՍՆոուդենի գործից հետո: Այդ ժամանակ տեղեկություններ էին տարածվել, որ ՏՏ ընկերություններից շատերը, այդ թվում՝ Microsoft-ը, բեքդորներ ունեն, որոնց միջոցով պետական ընկերությունները կարող են հսկել արքային օգտատերերին: Եվ մենք դիմեցինք 100% թափանցիկության միջոցների՝ կառավարության մեր գործընկերներին ասելով. եթե կասկածներ ունեք ձեր համակարգերի անվտանգության հարցում, կարող եք վերլուծել մեր սկզբնական կոդը, ձեր համակարգերի կայունության սթրես-թեստեր անցկացնել, մեր մասնագետները դրանում ձեզ կօգնեն: Այդպիսով, մենք խորապես բացահայտում ենք տեղեկությունը, որպեսզի մեր գործընկերները տեսնեն, որ Microsoft-ին կարելի է վստահել»,- հայտարարեց Գրաբսկին:

Բացի այդ, ընկերությունները պետական մարմինների պատվիրակություններին հրավիրում է Ռեդմոնդի իր կենտրոնակայան՝ ներկայացնելով, թե միջնաժամկետ հեռանկարում կիբեռանվտանգության ոլորտում ինչ միտումներ կարելի է ակնկալել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ