News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 29-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում Վրաստանի նորանշանակ դեսպան Գիորգի Սագանելիձեին՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով նշանակման կապակցությամբ՝ Էդվարդ Նալբանդյանը Գիորգի Սագանելիձեին հաջողություն մաղթեց՝ երկու հարեւան երկրների միջեւ փոխգործակցությունն առավել սերտացնելու նրա կարեւոր առաքելության մեջ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ բարեմաղթանքների համար՝ դեսպան Սագանելիձեն նշեց, որ մեծ պատիվ է ներկայացնել Վրաստանը դարավոր բարեկամ Հայաստանում, եւ ընդգծեց իր պատրաստակամությունը՝ ներդնելու առավելագույն ջանքեր` ուղղված բոլոր ոլորտներում համագործակցության զարգացմանը:

Զրուցակիցներն անդրադարձան Վրաստանի վարչապետի՝ Հայաստան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքներին։

Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ համագործակցությունը տնտեսական, առեւտրի, ենթակառուցվածքների, էներգետիկայի, մշակութային ոլորտներում, անդրադարձ արվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը։

Նախարար Նալբանդյանը ներկայացրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների հետ Հայաստանի համատեղ ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են. Ռուբինյանը՝ Գիվի Միքանաձեին
Կողմերը կարեւորել են տարածաշրջանում խաղաղության հաստատումը...
Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերի հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել
Հանդիպման սկզբում Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է Վրաստանին Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու կապակցությամբ...
«Երկրները միայնակ ոչինչ չեն կարող անել». Գիվի Միքանաձեին՝ Հայաստանի ԳԱԱ-ում
ՀՀ ԳԱԱ նախագահությունը հյուրընկալեց Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությանը...
«Փաստ». Ինչո՞ւ չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Կաթողիկոսի հետ
Մենք դիմեցինք նաև ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալ յանին, որը մեր հարցմանը պատասխանեց հետևյալ կերպ...
«Վրացագիտության կենտրոնը նոր մեկնարկի հիանալի կետ է». Անդրեասյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
«Ժողովուրդ». Ի՞նչ տարածքներ են զիջվելու Վրաստանին. Փաշինյանը վրացի գործընկերոջ հետ քննարկել է. խոսնակի պարզաբանումը
Այսօր գործընկերոջս հետ առիթ ենք ունեցել քննարկել այս համատեղ հռչակագրի գործնական իրագործման...
Ամենաշատ