News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունների վերականգնման որեւէ հեռանկար չկա, իսկ երկու պետությունների մասին լուծում գտնելու հույսը մարում է: Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ունեցած ելույթում հայտարարել է մերձավորարեւելյան խաղաղ գործընթացի հարցերով ՄԱԿ-ի հատուկ համակարգող Նիկոլայ Մլադենովը:

Նրա խոսքով՝ շարունակվում է «ապօրինի շինությունների կառուցումը, Գազան մնում է Պաղեստինյան օրինական վարչակազմի վերահսկողությունից դուրս»: «Կողմերի քաղաքական ղեկավարները նախկինի պես քայլեր չեն ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են խաղաղության ձեռքբերման համար: Այսպիսին է իրականությունը: Երկու պետությունների մասին լուծում գտնելու հնարավորության շուրջ հավատը մարում է: Նման լուծման կողմնակիցների թիվն ավելի ու ավելի է պակասում ինչպես Իսրայելում, այնպես էլ Պաղեստինում»,- ասել է Մլադենովը:

Իր ելույթում նա ափսոսանք է հայտնել, որ Իսրայելը, անտեսելով միջազգային հանրության կոչերը, «ընդլայնում է պաղեստինյան գրավյալ տարածքներում բնակեցումը՝ ամրապնդելով վերահսկողությունն Արեւմտյան ափին»:

Նիկոյալ Մլադենովն ընդգծել է, որ ոչինչ չի կարող փոխել այն փաստը, որ բոլոր բնակավայրերը՝ անկախ այն հանգամանքից, դրանք իսրայելական օրենսդրությամբ օրինականացվել են, թե՝ ոչ, միջազգային իրավունքի տեսանկյունից անօրինական են մնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ