News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն Սիրիայի հյուսիսում թուրքական բանակի եւ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատների (YPG) միջեւ բախումներն անհապաղ դադարեցնելու կոչ է արել: DW-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փիթեր Քուքը:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն անընդունելի է համարում այդ բախումները: Նա ընդգծել է, որ տեղի ունեցող իրադարձությունները լրջորեն անհանգստացնում են Վաշինգտոնին:

Ջարաբլուսի մերձակայքում Անկարայի ուժերի եւ YPG-ի զինված դիմակայությունը, ըստ Քուքի, տեղի է ունենում առանց Վաշինգտոնի հետ համաձայնեցման:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ