News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուկրաինային գազի մատակարարման պայմանագրի պայմանների գործով «Գազպրոմ»-ի դեմ հակընդդեմ հայցով «Նավթոգազ»-ը ռուսական ընկերությունից ավելի քան 14 մլրդ դոլար է պահանջում: Այս մասին գրում է ՌԲԿ-ն: 

«Գազպրոմ»-ն առաջին անգամ է հնչեցնում պայմանագրի պայմանների գործով «Նավթոգազ»-ի կողմից պատասխան պահանջների գումարը: Ռուսական ընկերության՝ 2016 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունում նշվում է, որ «Նավթոգազ»-ն ավելի քան 14.23 մլրդ դոլար է պահանջում:

Հաշվետվությունում նշվում է, որ 2014 թվականի հունիսի 16-ին «Գազպրոմ»-ը «Նավթոգազ»-ի դեմ չվճարված գազի համար հայց է ներկայացրել Ստոքհոլմի Առեւտրային պալատի արբիտրաժ: Հայցով 31.75 մլրդ դոլար է պահանջվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ