News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թուրքական հեղինակավոր եւ ազդեցիկ Zaman պարբերականի ֆրանսիական խմբագրությունը հայտարարել է փակվելու մասին: Zaman-ը Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանը մերձավոր պարբերական է համարվում: Այս մասին հաղորդում է RFI-ն:

«Ցավով եւ տխրությամբ ստիպված ենք ընթերցողներին հայտնել, որ դադարեցնում ենք պարբերականի տպագիր եւ առցանց տարբերակների թողարկումը»,- Zaman France-ի կայքում հրապարակված հաղորդագրությունում:

Հուլիսի վերջին թուրքական իշխանությունները երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակում Zaman-ի թուրքական խմբագրության 47 աշխատակցի ձերբակալություն էր արտոնել: Թուրքիայի իշխանությունները հեղաշրջումը կազմակերպելու մեջ մեղադրեցին Գյուլենին, երկրում ավելի քան հարյուր լրատվամիջոցներ փակվեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ