News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Պիցցան եւ հաճոյախոսությունները լավագույն մոտիվատորներն են, որպեսզի ընկերության աշխատակիցները կարողանան առավելագույնս ջանասիրաբար աշխատել աշխատավայրում: 

Դրանում համոզված են գիտնականները, որոնց անցկացրած հետազոտությանը մասնակցել են Իսրայելում Intel-ի կիսահաղորդչային էլեկտրոնիկայի ֆաբրիկայի աշխատողները, հայտնում է   Informing-ը: 

Հետազոտությունն անցկացվել է հետեւյալ եղանակով: Առավոտյան ձեռնարկության աշխատակիցները երեք տեսակի հաղորդագրություն են ստացել: Առաջինում ասվել է, որ պետք է աշխատանքի մեծ ծավալ իրականացնել, ինչի համար նրանց դրամական բոնուս են խոստացել: Երկրորդում` լավ աշխատանքի համար վերադասը հաճոյախոսություն կնվիրի, իսկ երրորդում` աշխատողն անվճար պիցցա կստանա: 

Արդյունքում հաջողվել է պարզվել, որ պիցցան գլխավոր մոտիվատորն է, դրա շնորհիվ արտադրողականությունն աճել է   6,7 տոկոսով:

Վերադասի կողմից խոստացված հաճոյախոսությունը եւս խթանել է աշխատակիցներին`   6,6 տոկոսով մեծացնելով արտադրողականությունը: Իսկ դրամական բոնուսը, ի մեծ զարմանս գիտնականների, թույլ է տվել արտադրողականությունը մեծացնել ընդամենը   4,9 տոկոսով:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ