News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բոլորս էլ գիտենք, որ կան խնդիրներ Երևան քաղաքի դպրոցներում՝ հիմնականում վերանորոգման աշխատանքների ուղղությամբ: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Նրա խոսքով, Երեւանի դպրոցների մոտ 40 տոկոսը վերանորոգված են, բայց 60 տոկոսում կան հարմարավետության խնդիրներ: «Երեք տարի առաջ հանրապետության նախագահի առաջարկով Երեւանի բոլոր դպրոցները ջեռուցվեցին: Այդ խնդիրը լուծված է: Երկրորդը՝ վերանորոգման խնդիրն է, որը քայլ առ քայլ իրականացնում ենք: Եթե նախկինում միայն պետական բյուջեից էին միջոցներ տրամադրվում, 2016-ին արդեն համայնքային բյուջեից եւս գումարներ են նախատեսվել դպրոցների վերանորոգման համար»,-ասաց քաղաքապետը:

Դիտարկմանը, որ 65 տարեկանը լրացած անձանց հեռացրել են դպրոցներից, թեեւ այդ տարիքում են պայմանագիր կնքել, Տարոն Մարգարյանն արձագանքեց. «Ոչ բոլորին, այլ միայն այն տնօրեններին, որոնք տասնյակ տարիներ եղել են տնօրեն, եւ 65 տարեկանը լրանալուն պես նոր պայմանագիր չի կնքվել: Դա նորմալ է, մենք նրանց հնարավորություն ենք տվել այլ դպրոցներում իրենց մանկավարժական աշխատանքը կատարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ