News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 10-ից ճանապարհային ոստիկանությունը սկսելու է մգեցված ապակիների դեմ պայքարի 2-րդ փուլը։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։

Նա նշել է, որ առաջին փուլը  տրանսպորտային միջոցների առջեւի թաղանթապատ դիմապակու դեմ պայքարն էր, որը մեկնարկել էր հունվարին, իսկ սեպտեմբերի 10-ից արձանագրություններ են կազմելու  առջեւի գունամշակված հողմապակիով երթեւեկող վարորդների նկատմամբ։

«Սեպտեմբերի 10-ից գունամշակված առջեւի հողմապակիով երթեւկեող այն տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ արձանագրություներ են կազմվելու, որոնք համապատասխան ստանդարտներիխախտում կունենան իրենց մոտ։ Հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու վերաբերյալ մենք որոշակի ժամանակ տրամադրեցինք, որ կարողանան ինքնակամ թաղանթը հեռացնել, հունվարի 18-ից հետո սկսեցինք օրենքը կիրառել եւ պատասխանատվության միջոցներ ձեռնարկել  թաղանթապատված հողմաապակիով երթեւեկող տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ։ Այսօր մենք հայտարարում ենք եւ տրվում է 12 օր ժամանակ մեր վարորդներին այդ խախտումները վերացնելու համար։ Իրենք ունեն դեռեւս ժամանակ, որպեսզի գունամշակված ապակիները բերվեն գործարանային տեսքի»,-ասել է Նորիկ Սարգսյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լանջազատ գյուղի ոլորանների մոտ քարաթափում է տեղի ունեցել, երթևեկությունը դարձել է միակողմանի
Պարզվել է, որ սարի լանջից տեղի է ունեցել քարաթափում՝ քարերը և հողային զանգվածը թափվել են ճանապարհի...
Ապարան-Քուչակ ճանապարհին բախվել են «VAZ»-ը և «Nissan»-ը. փրկարարները հոսանքազրկել են մեքենաները
Պարզվել է, որ Ապարան-Քուչակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են VAZ (վարորդ՝ Ռ․ Մ․, ծնված 1995 թ․) և Nissan...
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Ամենաշատ