Ռուսաստանյան եւ ամերիկյան կողմերի միջեւ բանակցությունները վճռորոշ կլինեն Սիրիայում հրադադարի ռեժիմի վերականգնման համար, հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստեֆան դե Միստուրան, հայտնում է Reuters-ը:
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններն այս շաբաթ վճռորոշ կլինեն հրադադարի վերականգնման հարցում», — ասել է նա:
Նա նաեւ ափսոսանք է հայտնել երկրում հումանիտար իրավիճակի վատացման կապակցությամբ եւ հակամարտության քաղաքական հանգուցալուծման կոչ է արել: