News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Թալիշում ապրիլի 4-ին ծանր վիրավորված եւ ավելի քան 4 ամիս վերակենդանացման բաժանմունքում մնացած Ավետիս Զարգարյանի մայրը երկու շաբաթ առաջ նամակ է գրել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, սակայն առայսօր որեւէ պատասխան չի ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ավետիսի մայրը՝ տիկին Սոնյան:

Ավետիսի մայրը նամակով դիմել էր պաշտպանության նախարարին՝ խնդրելով լուծել որդուն արտասահման տեղափոխելու հարցը: Հիշեցնենք, որ մարտերի ընթացքում գնդակը մտել էր Ավետիսի ծնոտը, թիկունքով ներքեւ էր իջել, վնասել էր մի քանի ող եւ ողնուղեղը: Երբ նրան Երեւան էին տեղափոխում, բժիշկները հույս չէին տալիս, սակայն տղան կարողացավ բոլորին ապացուցել իր ուժը եւ դուրս գալ կրիտիկական վիճակից: Այս ամիսների ընթացքում Ավետիսը, սակայն, գամված է անկողնում, շշուկով է խոսում: Օրերս միայն Ավետիսը տեղափոխվել է հիվանդասենյակ:

«Տղայիս հիմա վերականգնողական բուժում է հարկավոր: Մասնագետներն էլ են ասում, որ հետագա բուժումը պետք է արտերկրում կազմակերպել: Ես էլ հենց այդ հարցով նախարարին նամակ եմ գրել, բայց դեռ պատասխան չեմ ստացել»,- ասաց տիկին Սոնյան:

Ավետիսը Ռուսաստանից էր եկել՝ ծառայության նպատակով, ընտանիքը Հայաստան է վերադարձել ապրիլին, երբ լսել են Ավետիսի վիրավորվելու մասին: Շուրջ 5 ամիս է՝ Ավետիսի ծնողներն ապրում էին բարեկամներից մեկի տանը, օրերս ստիպված բնակարան են վարձել եւ տեղափոխվել: Ինչպես են տան վարձը վճարելու, իրենք էլ չեն պատկերացնում. Ավետիսի մայրն ամբողջ օրը հիվանդանոցում է, որդուն է խնամում, իսկ հայրն էլ դեռ աշխատանքի չի գտել: Նշենք, որ Հայաստան է վերադարձել նաեւ Ավետիսի եղբայրը, որը հաջորդ տարի պետք է ծառայության մեկնի:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմից օրեր անց Հայաստանի Կառավարությունը որոշում կայացրեց, որ այն վիրավոր զինծառայողները, որոնց չեն կարողանա Հայաստանում պատշաճ օգնություն տրամադրել, բուժման կուղարկվեն արտասահման բյուջետային միջոցներով: 4 ամիս է անցել, սակայն ոչ մի զինծառայողի դեռեւս արտասահման չեն ուղարկել, թեեւ այնտեղ բուժվելու կարիք մասնավորապես մի քանի զինծառայող ունեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եկեք մեզ չխաբենք. արցախահայությանը Ադրբեջանում սպասում է միայն ցեղապանություն. ցեղասպանագետ Սուրեն Մանուկյան
Դրա համար ես միացել եմ Հայաքվեին եւ դրել իմ ստորագրությունը եւ իմ ընկեներին...
44-օրյա պատերազմին մասնակցած շուրջ 300 ահաբեկիչ է նույնականացվել․ Արգիշտի Քյարամյան
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից առերևույթ հանցագործություններ․․․
44-օրյա պատերազմին առնչվող քրգործերի շրջանակում առնվազն 17 հազար անձ է հարցաքննվել․ ՔԿ նախագահ 
Առանձնացված քրգործեր կան նախապատերազմական իրադրության․․․
Այսօր ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 26 տարեկան
Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը...
«Քաղաքացիական պայմանագիր». ընդդիմությունը պետք է ծանոթանա ապրիլյան էսկալացիայի հետաքննության զեկույցին
Աբրահամյանն ավելի վաղ ասել էր, որ ներկայիս իշխանության օրոք անհնար է ապահովել ղարաբաղյան 44-օրյա պատերազմի օբյեկտիվ հետաքննություն․․․
Սեյրան Օհանյան. Գործող իշխանությունը ապրիլյան էսկալացիայի մասին զեկույցին ծանոթանալու թույլտվություն չի տալիս
«Ինձ համար գաղտնիք չկա...
Ամենաշատ